Հայաստանի եւ Իրանի միջեւ գազ-էլեկտրաէներգիա բարտերի փոխանակման ծավալների մեծացման հարցը կախված է ենթակառուցվածքների զարգացումից: Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այդ, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ ծավալների հարցն օրակարգում են, սակայն այժմ անհնար է որեւէ կոնկրետ բան ասել: