Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա:

Այցը կտեւի դեկտեմբերի 4-ը ներառյալ, որի ընթացքում  Գլխավոր հանձնակատարը Կիեւում կմասնակցի «Իմեջին Արմենիա» նախաձեռնության կողմից կազմակերպված ֆորումին, հանդիպումներ կունենա գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ, առաջին անգամ կմեկնի Օդեսա եւ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ, կծանոթանա կատարված աշխատանքներին ու խնդիրներին, կնախանշի հետագա համագործակցության ուղիները: