Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը կարճ արարողության ընթացքում ԵՄ քաղաքական մարմնի ղեկավարի լիազորությունները հանձնել է Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եվրախորհրդի նոր ղեկավարը լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 1-ից:

Խորհրդանշական արարողությունը կայացել է Բրյուսելում «Եվրոպա» շենքի սրահում, որտեղ անցկացվում են եվրոպական գագաթաժողովներն ու խոշոր միջազգային ֆորումները: Քաղաքական գործիչները տեսախցիկի առջեւ ձեռքսեղմում են կատարել, ապա հեռացել ծառայողական տարածք գործերը փոխանցելու համար: