Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունն անհապաղ կվերանայի պայմանները, որոնց դեպքում բանտից ազատ են արձակում ահաբեկիչներին, հաղորդում է BBC News-ը:

Նշվում է, որ կառավարության ուշադրության կենտրոնում կհայտնվի առնվազն 70 մարդ, որոնք դատապարտվել էին ահաբեկչական գործողությունների համար:

Ավելի վաղ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջանսոնը հայտարարել էր, որ ահաբեկչության համար դատապարտված մարդիկ պետք է բանտում անցկացնեն ազատազրկման ամբողջ ժամկետը, իսկ այդ մարդկանց նկատմամբ վաղաժամ ազատման համակարգը չի աշխատում:

Բանտերից ահաբեկիչներին վաղաժամ ազատելու մասին պայմանները վերանայելու որոշումն ընդունվել էր Լոնդոնի կամրջի վրա դանակով հարձակման հետեւանքով, որի հետեւանքով զոհվել էր երկու մարդ, եւս երեք մարդ սրացել էր վիրավորում: Հարձակում էր գործել 28-ամյա Ուսման Խանը, որն ավելի վաղ դատապարտվել էր ահաբեկչության համար, սակայն վաղաժամ ազատ էր արձակվել: