Ավտոմեքենան, որի ուղղությամբ կատարված հրաձգության հետեւանքով երեխա է զոհվել, պատկանում է Կիեւի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլեւին, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինա-ն:

Սոբոլեւը տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, գործարար, «Ուկրաինայի նաֆթոգազ»-ի «Նավթոգազմերեժի» դուստր ընկերության տնօրեն, ընկերության կառավարման խորհրդի փոխնախագահ: 2015 թվականին դարձել է Կիեւի շրջանային խորհրդի պատգամավոր՝ ներկայացնելով «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը»:

Ավելի վաղ կիրակի՝ դեկտեմբերի 1-ին, Կիեւի կենտրոնում՝ Լեւ Տոլստոյի եւ Տարասովկի փողոցների խաչմերուկում, անհայտ անձինք կրակ են բացել Range Rover ավտոմեքենայի ուղղությամբ:

17:15-ից Կիեւում անցկացվում է հատուկ ոստիկանական գործողություն հանցագործի հետախուզության նպատակով: Այսպես, հանցագործը, անհայտ զենքից կրակ արձակելով, վիրավորել էր տղային, որը գտնվում էր մեքենայի սրահում: Ստացված հրազենային վնասվածքից երեխան զոհվել է շտապ օգնության մեքենայում հիվանդանոցի ճանապարհին:

սԴեպքի վայրում աշխատում են ոստիկանության Գլխավոր եւ Շեւչենկովսկի վարչության օպերատիվ քննչական խմբերը, քրեական լաբորատորիան եւ կինոլոգները, որոնք հարցաքննում են ականատեսներին եւ ուսումնասիրում դեպքի վայրի հարակից տեղանքը, մասնավորապես, պարզում տեսախցիկների առկայությունը: