ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կազմակերպել էր տարեվերջյան հանդիպում-քննարկում Բանկի ավելի քան 60 մասնաճյուղերի կառավարիչների հետ, որի ընթացքում անդրադարձան նաև տարվա ձեռքբերումներին` մանրածախ բիզնեսի զարգացում, բազմաթիվ նոր պրոդուկտներ, նոր հայեցակարգին համապատասխան  մասնաճյուղեր և շատ այլ իրականացված ծրագրերի արդյունքներ:

Բանկի ղեկավարների հետ ամփոփիչ հանդիպումը տրամաբանական շարունակությունն էր հաճախորդի հետ հետադարձ կապի ապահովման և նրա ձայնը լսելի դարձնելու նպատակով պարբերաբար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տարբեր մարզերում կազմակերպված բիզնես ֆորումների, որտեղ ներկայացվել էին բանկային ծառայություններն ու նոր պրոդուկտները, լսել առաջարկներ ու դիտարկումներ: Այդ ամենը հաշվի առնելով և ամփոփելով՝ Բանկի ղեկավարների հետ քննարկվեցին մասնաճյուղային ցանցի զարգացման, բարելավման և նոր բանկային պրոդուկտների ներդրման միտումները:

Հանդիպում-քննարկումը մեկնարկեց ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի բացման խոսքով, որին հաջորդեց մասնաճյուղերին  խրախուսական  հավաստագրերի հանձնումը: ՙՎաճառքների խթանիչ ուժ՚  անվանակարգին արժանացան ՙԿապան՚, ՙՔաջազնունի՚ մասնաճյուղերը՝ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի առավելագույն աճ ապահովելու, ՙԱլաշկերտ՚ մասնաճյուղը՝  միջազգային փոխանցումների գծով առավելագույն վաճառք ապահովելու և ՙՎանաձոր՚ մասնաճյուղը՝ բանկային քարտերի գծով առավելագույն վաճառք իրականացնելու, ինչպես նաև ֆիզիկական անձ հաճախորդների առավելագույն աճ ապահովելու համար:

Հավաստագրեր ստացան նաև Բանկի այն աշխատակիցները, որոնք գրանցել էին պրոդուկտների լավագույն վաճառք:

Հանդիպում-քննարկումն անցավ բուռն աշխատանքային միջավայրում, մասնաճյուղերի կառավարիչները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու առաջարկները, քննարկվեցին Բանկի զարգացման ուղիները և դրանց նպաստող պայմանները:

Այնուհետև Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ներկայացուցիչները խոսեցին պրոդուկտների զարգացման հմտությունների և մեխանիզմների մասին՝ ներկայացնելով 2019-ին պրոդուկտների վաճառքի  արդյունքները և առաջիկայում նախատեսվող առաջարկները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…