Արդշինբանկն առաջարկում է «Ջերմ օջախ» էներգաարդյունավետ վերանորոգման վարկ բնակելի անշարժ գույքի վերանորոգման համար: Վարկի գումարի առնվազն 40%-ը պետք է հատկացվի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին և սարքավորումների ու նյութերի ձեռքբերմանը: Վարկը տրամադրվում է առանց գրավի, մինչև 3 մլն ՀՀ դրամի չափով: «Ջերմ օջախ» վարկատեսակի շրջանակում հաճախորդին կտրամադրվի բոնուսային դրամաշնորհ՝ վարկի գումարի մինչև 15%-ի չափով:

«Ջերմ օջախ» վարկը հնարավորություն կտա հաճախորդներին՝ 

Բարելավել բնակարանային պայմանները,

Կրճատել կոմունալ ծախսերը,

Ձեռք բերել էներգաարդյունավետ կենցաղային տեխնիկա,

Ստանալ բոնուսային դրամաշնորհ՝ վարկի գումարի 5 կամ 15 %-ի չափով:

Բանկը հոգացել է նաև հիփոթեքի գործող վարկառուների մասին. վերջիններս նույնպես կարող են օգտվել առաջարկվող վերանորոգման վարկից առավել հեշտացված և արտոնյալ պայմաններով:

Ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության և Հարևանության ներդրումային հաստատության աջակցությամբ:

Պայմանների մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել հղմամբ կամ զանգահարել բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով: