Շվեյցարիայի Լոզան քաղաքի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի ուսանող Վասիմ Դաուադին լուծել է ֆիզիկական գլուխկոտրուկը, որը գիտնականները չէին կարողանում լուծել 100 տարի շարունակ, հայտնում է Neue Züricher Zeitung-ը:

Ֆիզիկոսների համար հանելուկն այն էր, թե ինչու օդի պղպջակը հեղուկով ուղղաձիգ նեղ խողովակում վեր չի բարձրանում, ինչը նկատվում է հանքային ջրով շիշը բացելիս:

Հետազոտություն անցկացնելով՝ Դաուադին պարզել է, որ պղպջակն, այնուամենայնիվ, վերեւ է տեղաշարժվում, սակայն այնքան դանդաղ, որ այդ շարժումն անհնար է տեսնել անզեն աչքով: Նա նաեւ հայտնաբերել է, որ օդի շարժմանը խոչընդոտում է պղպջակի եւ հեղուկի միջեւ գերբարակ շերտը, որն ունի միլիմետրի միլիոնավոր մասերի ժապավենի չափ:

Երիտասարդի կարծիքով՝ իր գիտական աշխատանքի արդյունքները ապագայում հնարավոր կլինի կիրառել երեւույթներն ուսումնասիրելիս, որոնք առաջանում են նանոդիապազոնում հեղուկների շարժման ժամանակ: