Իրաքի ուժայինները տեղեկացրել են «Իսլամական պետություն» ոչնչացված ահաբեկչական խմբավորման առաջնորդի «տեղակալին» բռնելու մասին։ Այս մասին ասվում է ՌԻԱ «Նովոստի»-ի՝ Իրաքի անվտանգության մարմինների մամուլի ծառայությունից ստացած հայտարարությունում։

Հավիջա գյուղի (Քիրքուկի նահանգ) ոստիկանները բռնել են  Աբու Խալդում մականունով գրոհայինին մի բնակարանում, որտեղ նա թաքնվում էր։ Նա ուներ կեղծ անձնագիր՝ ոմն Շաալյան Ուբեյդի անունով։

«Այս հանցագործը զբաղեցրել է ալ Բաղդադիի տեղակալի պաշտոնը, ինչպես նաեւ եղել է «զինվորական էմիր» Աալահ ադ Դին նահանգում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ալ Բաղդադիի ոչնչացման մասին հոկտեմբերի 27-ին տեղեկացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ ամերիկյան հատուկջոկատայիններն իրականացրել էին հատուկ գործողություն սիրիական Իդլիբում։ Ահաբեկիչը պայթեցրել էր մահապարտի գոտին, բայց եւ այնպես, հաջողվել էր «արագ եւ ճշգրիտ պարզել նրա ինքնությունը»։

Թրամփը նաեւ շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային եւ Իրաքին օգնության համար։ Բայց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշել են, որ իրենք հավաստի տեղեկություն չունեն ահաբեկիչների պարագլխի ոչնչացման մասին։

Ավելի ուշ տեղեկացվել էր, որ ԻՊ-ը հաստատել է ալ Բաղդադիի ոչնչացումը եւ անգամ նշել էր նրա հաջորդին։