Հայաստանի իշխանությունները տեղեկություն ունեն այն մասին, որ ԻԼԻՊ-ի գրոհայինների շաքերում մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ կան: Այս մասին դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ պատգամավորների հարցերին:

Վարչապետի խոսքով՝ եթե նրանց ձեռքերն արձակեն ու այս երկրում ապաստան տրամադրեն, զինյալների համար ավելի հեշտ կլինի իրենց գործունեությունը ծավալել ամբողջ տարածաշրջանում՝ ամենատարբեր ուղղություններով: «Մեր գործընկերները պետք է քննարկեն այս հարցը: ՀԱՊԿ երկրները պետք է ելնեն ոչ միայն Հայաստանի անվտանգությունից, այլեւ ապահովեն սեփական անվտանգությունը»,- նշեց Փաշինյանը: