Instagram-ը գրանցման ժամանակ կհարցնի օգտատիրոջ տարիքը, որպեսզի բարելավի ծառայության որակը, ասվում է սոցցանցի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօրվանից Instagram-ում հաշիվ բացելիս մենք կխնդրենք ձեզ նշել ծննդյան տարեթիվը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այնտեղ նշվում է նաեւ, որ տեղեկատվությունը հասանելի չի լինի այլ օգտատերերին, իսկ Instagram-ի կողմից կօգտագործվի «հաշվի կառավարման ուսուցումը» եւ երիտասարդ օգտատերերի համար գաղտնիության առաջարկվող չափանիշները կատարելագործելու համար։

Բացի այդ, նոր պահանջը թույլ կտա Instagram-ին օգնել օգտատիրոջը վերահսկել նրանց ցանկը, ով կարող է հաղորդագրություն ուղարկել։ «Մարդիկ, որոնք կօգտվեն այդ նորարարությունից, կկարողանան այլեւս հաղորդագրություններ կամ «պատմությունների» պատասխաններ չստանալ նրանցից, ում բաժանորդագրված չեն»,- ասվում է տեղեկատվության մեջ։