Դեկտեմբերի 5-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկման է ներկայացվել «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն եւ առաջարկել քննարկել հերթական նիստում:

Պետական բյուջեի նախագծի քննարկմանը ներկա են եղել ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը եւ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, շնորհակալություն է հայտնել օրենսդիր-գործադիր արդյունավետ քննարկումների համար եւ նշել, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն 24 ժամվա ընթացքում, պատգամավորներն ու խմբակցությունները պետք է գործադիր իշխանությանը ներկայացնեն նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները: