Փերլ Հարբորի ռազմածովային նավաշինարանում հրաձիգը երկու մարդու է սպանել եւ ինքնասպան եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hawaii News Now հեռուստաալիքը:

Փերլ Հարբորի ռազմածովային նավաշինարանում հրաձգությունը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 04:30-ին, միջադեպի հետ կապված բազան փակվել է: Այն բացել են որոշ ժամանակ անց: Հրաձիգը ամերիկացի նավաստի էր:

Նա գնդակահարել է երկու տղամարդու, որոնք մահացել են հիվանդանոցում: Եւս մեկ մարդ տուժել է: