Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում որոշում կայացրեց Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար»,-ասված է որոշման մեջ:

«Հավատացնում եմ, որ կարճ ժամանակում ՀՀ քաղաքացիները կտեսնեն մեծ, շոշափելի փոփոխություններ կադաստրի ոլորտում.,-ասաց Սուրեբ Թովմասյանը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Թովմասյանի թեկնածությունը ներկայացվել է կադրային բանկից, որի մասին ինքը հայտարարել էր ամիսներ առաջ:

Սուրեն Թովմասյանի կենսագրությունը՝ ԱՅՍՏԵՂ:

Նշենք, որ շաբաթներ առաջ այդ պաշտոնից հրաժարական էր տվել Սարհատ Պետրոսյանը: Նա հայտարարել էր, որ խնդիրներ ունի Քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարների հետ: