Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչը՝ Է․ Կ.-ն, ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ եւ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Վնասվել են տան պատուհանները եւ բակում կայանած ավտոմեքենայի հետեւի ապակին: