Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 08:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ամերիկյան համալսարանից Դերենիկ Դեմիրճյան փողոց տանող ճանապարհի երթեւեկելի հատվածում քարեր են թափվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ քարերը թափվել են Լեռ Կամսարի փողոցի ճամեզրին կառուցված պարսպից:

Փրկարարները թափված քարերը (5 հատ) հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից: