Ավստրալական Մելբուռն քաղաքում դաշնային ոստիկանությունը բռնագրավել է թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ ամենամեծ խմբաքանակը՝ ավելի քան 800 մլն դոլար արժողությամբ։ Այս մասին տեղեկացվում է գերատեսչության կայքում։

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է երկրի սահմանապահ ծառայության հետ համատեղ։ Թմրանյութերը հայտնաբերվել են ակուստիկ ստերեո ուժեղացուցիչներում, քաղաքի նավահանգստի բեռների ստուգման ժամանակ։

Ոստիկանների խոսքով՝ հայտնաբերվել են 1,6 տոննա մետամֆետամին եւ 37 կիլոգրամ հերոին։ Դրանց ընդհանուր արժեքը 828 մլն դոլար է։

Գերատեսչությունում նաեւ հավաստիացրել են, որ գործով ձերբակալվել են 37 եւ 38 տարեկան երկու տղամարդ եւ 37 տարեկան մի կին, որոնց կարող է սպառնալ ցմահ բանտարկություն, տեղեկացնում է Gazeta-ն։