Բժշկական ապահովագրության հարկ մտցնելու փորձը իշխանությունների հերթական մանիպուլյացիան է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 5-ին ասաց «Առողջ հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դա կապված է բնակչության եկամտի ցածր մակարդակի հետ, որի համար լրացուցիչ հարկը կարող է ծանր բեռ լինել։

«Բացի այդ, կա անարդարության նոտա, երբ գրանցված աշխատողները վճարելու են նրանց փոխարեն, ովքեր որեւէ տեղ գրանցված չեն եղել, բայց, օրինակ, ավելի լավ են ապրում, քան առաջինները»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ նոր հարկ մտցնելու փորձը կապված է դրամական միջոցների հավանական դեֆիցիտի հետ՝ այն առնչությամբ, որ այս տարի «Հայաստան» հիմնադրամում հավաքվել են քիչ միջոցներ, ինչպես նաեւ չեն եղել ներդրումներ։

«Չի բացառվում, որ շուտով կմտցվի նաեւ օդի հարկ բնակչության համար»,- նկատել է Մարինա Խաչատրյանը։

Նա ավելացրել է, որ իրենց կազմակերպությանը ինչ-որ չափով հաջողվել է բացել բնակչության աչքերը գարդասիլի վնասի մասին, բայց 50 հազար պատվաստումների թիվը վկայում է այն մասին, որ բոլորը չէ, որ գիտակցում են ռիսկը։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունն առաջարկել է հարկել աշխատող քաղաքացիներին 6 տոկոս հարկով՝ համընդհանուր բժշկական ապահովագրություն ապահովելու նպատակով։