Մենք անմարդկային պայմաններում ենք ապրում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արծվաշենի նախկին բնակիչը։

«Վարչապետին ընտրեցինք, բանից պարզվեց սա էլ է ոտերը մեր վրա սրբելու ու վսյո։ Արծվաշենը չկա, չի եղել, արծվաշենցիք մարդ չեն, կենցաղը կարգավորելու, բաղնիք, խոհանոց սարքելու հնարավորություն չունենք։ Վերջերս Աննա Հակոբյանը եկավ, ասեցինք մի երկու տուն նայի, չբարեհաճեց, քանի որ մենք պետք ենք միայն ընտրությունների ժամանակ, մենք պետք ենք, որ մեր երեխեն գնա ծառայի։ Մենք չգիտենք մեր կարգավիճակը՝ մենք փախստական չենք, ներքին տեղահանված չենք, մենք չգիտենք՝ ով ենք։ Մենք պիտի գնայինք Ռուսաստան, որ լավ լինի՞»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Արծվաշենը Ադրբեջանի կողմից գրաված գյուղ է։