Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում քննարկվում է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ Կառավարությունը այդպես էլ հաշվի չի առել խորհրդարանական ընդդիմության առաջարկներից ոչ մեկը, եւ 2020 թվականի բյուջեի նախագծի օրինագիծը, փաստորեն, անփոփոխ է մնացել:

Բյուջեի նախագիծը ներկայացնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այսպես՝ 2020 թվականին բյուջեի նախագծով Հայաստանի նվազագույն ՀՆԱ-ն կաճի: Ակնկալվում է մոտ 529 մլրդ դրամի աճ՝ 2019 թվականի վերջին ակնկալվող 6,5 մլրդ դրամից հասնելով փաստաթղթում ամրագրված 7,01 մլրդ դրամի: Ակնկալվում է, որ ՀՆԱ իրական ծավալի ինդեքսը կհասնի 104,9 տոկոսի՝ ընդդեմ ընթացիկ տարեվերջին կանխատեսվող 106,3 տոկոսի եւ փաստացի 2018-ի 105,2 տոկոսի: ՀՆԱ դեֆլյատորը կկազմի 103 տոկոս՝ ընդդեմ 2019-ի 102,9 տոկոսի եւ փաստացի 2018-ի 102,5 տոկոսի: