Խորհրդարանական խմբակցություններն, ընդհանուր առմամբ, 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ 160 առաջարկ են ներկայացրել, որոնց իրականացման համար անհրաժեշտ էր պետբյուջեից հատկացնել լրացուցիչ եւս 368 մլրդ դրամ: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այսպես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկը բյուջեի համար կարժենար 264,4 մլրդ դրամ, «Լուսավոր Հայաստանի» առաջարկը՝ 94,9 մլրդ դրամ, իշխող «Իմ քայլը» դաշինքի՝ 8,4 մլրդ դրամ: