Հայաստանն իսլամական պետություն չի, որ ինչ-որ մեկի ձեռքը կտրեն, վարչապետը փոխաբերական իմաստով է ասել թաթիկները կտրելու մասին: Այս մասին, այսօր դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Նա փոխաբերական իմաստով է ասել, որ եթե ինչ-որ մեկը ձեռքը մեկնի բյուջեից որեւէ բան թալանելու, այդ ձեռքը պետք է կտրել»,-ասաց նա: