2020 թվականին կապիտալ ծախսերը Հայաստանում կհասնեն 5 տոկոսի 2019-ի 2,8 տոկոսի փոխարեն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 5-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ առողջապահության ծախսերը կավելանան 22 տոկոսով, իսկ կրթության եւ սոցիալական ծախսերը՝ 11 տոկոսով։

Այնուամենայնիվ, անգամ այս պայմաններում Ջանջուղազյանը սպասում է, որ պետպարտքի բեռը կնվազի եւ կհասնի ՀՆԱ 50 տոկոսից ցածր մակարդակի։