2020 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ Հայաստանում պաշտպանական ծախսերը զգալիորեն կաճեն: Այս մասին նշված է 2020 թվականի պետբյուջեի նախագծում:

Այսպես՝ 2020 թվականին պաշտպանական ծախսերը 2018 թվականի համեմատությամբ կաճեն 25,3 տոկոսով: Անցյալ տարի երկրի ռազմական ծախսերը կազմել են 609 մլն դոլար:

Ընդ որում՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 4 տոկոսը չեն գերազանցի: