Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման՝ 3-ական, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պատմամշակութային արժեքները վնասելու կամ ոչնչացնելու, սպանության սպառնալիքի և ծեծի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործոթյան, խուլիգանության, կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու, պաշտոնեական փաստաթուղթը վնասելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու ու քաղաքացիական կացության ակտերի գործակալության մարմիններում սուտ տեղեկություններ հաղորդելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: