2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է Ֆինանսների նախարարության կարիքների համար հատկացնել 33,3 մլրդ դրամ՝ 2019 թվականի 25,9 մլրդ դրամի փոխարեն: Այս մասին նշված է 2020 թվականի պետբյուջեի նախագծում:

Այս միջոցները կուղղվեն գյուղատնտեսության գծով իրականացվող ծրագրերին, տուրիզմի զարգացմանը, հատկապես ենթակառուցվածքների բարեփոխմանը: Դրանից բացի, միջոցներ կհատկացվեն արդյունաբերության, միջին եւ փոքր բիզնեսի զարգացման ծրագրերին:

Ընդ որում՝ մոտ 18 մլրդ դրամ կհատկացվի գյուղատնտեսության գծով ծրագրերին, իսկ 6,3՝ տուրիզմի զարգացմանը: Նախատեսվում է ընդհանուր ֆինանսավորել եւ իրականացնել 5 ծրագրերով 12 միջոցառում, որոնց ընդհանուր ծախսը կկազմի 8,9 մլրդ դրամ:

Նշված 33,3 մլրդ դրամ գումարից 17,8 մլրդ դրամը պետք է համաֆինանսավորվի արտաքին հովանավորների կողմից, իսկ մնացյալ միջոցները կտրամադրվի պետական բյուջեից հարկային մուտքերի հաշվին: