Ինդոնեզիայում 22-ամյա տղամարդը դատապարտվել է մտրակի 100 հարվածի նախաամուսնական սեքսի համար: Պատժի ժամանակ նա կորցրել է գիտակցությունը, նրան օգնություն ցուցաբերելուց հետո շարունակել են պատիժը եւ այնուհետեւ տեղափոխել են հիվանդանոց:
AFP-ի հաղորդմամբ՝ հրապարակային պատիժը սովորական երեւույթ է մի շարք հանցանքներ գործելու համար, որոնք Սումատրա կղզու Աչեխ պահպանողական շրջանում արգելված են տեղական իսլամանակ օրենսդրությամբ՝ ներառյալ՝ մոլախաղերը, ալկոհոլ օգտագործելը, ինչպես նաեւ միասեռական եւ նախաամուսնական սեռական հարաբերությունները:
Աչեխն Ինդոնեզիայում միակ շրջանն է, որտեղ գործում է Շարիաթի օրենքը:
Հինգշաբթի 22-ամյա տղամարդը, որը դատապարտվել էր 100 հարվածի, խնդրում էր ընդհատել պատիժը նախքան գիտակցությունը կորցնելը: Նրա գիտակցությունը վերականգնելուց հետո շարունակել են հարվածները: Ավելի ուշ նա տեղափոխվել է մոտակա հիվանդանոց բուժման նպատակով:
Տղամարդը մեղավոր էր ճանաչվել կնոջ հետ սեքսի համար, որը նույնպես դատապարտվել էր 100 հարվածի Աչեխ շրջանում ուրիշ տղամարդկանց հետ, որոնց հետ նա սեռական հարաբերություն է ունեցել: Շուրջ 500 մարդ է հետեւել պատժի իրագործմանը, իսկ ոմանք բղավել են «ավելի ուժեղ»:
Հուլիսին երեք մարդու հարվածների էին դատապարտել սեռական կապի համար: