Իրանի հետախուզության նախարարությունը հայնտել է մի խումբ անձանց ձերբակալելու մասին, որոնք պլանավորում էին իրանյան համալսարանի հանրակացարանի պայթյունը, հաղորդում է Mehr-ը:

Հետախուզության նախարարությունը հայտնել է, որ գործակալները հայտնաբերել եւ ձերբակալել են կոռումպացված ցանցի անդամներին, որոնք պլանավորել են Թեհրանում հանրակացարանի հրկիզումը, որը պատկանում է Իրանի Գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանին՝ վնասելով գազի խողովակը հանրակացարանի խոհանոցում եւ հրահրելով պայթյուն: Սակայն ծրագիրը ձախողվել էր բնակիչների իրազեկվածության եւ անվտանգության ծառայության աշխատակիցների օգնության շնորհիվ:

Նախարարության տվյալներով՝ հանցագործները փորձել են իրագործել դավադրություն անկարգություններ հրահրելու եւ այս շաբաթվա վերջում Իրանում Ուսանողի ազգային օրվան նվիրված միջոցառումները ձախողելու համար: