«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված հրթիռների վերաբերյալ եվրաեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա՝ խմբ.) վերջին նամակը հուսահատ սուտ է՝ իրանյան միջուկային համաձայնության սեփական պարտավորությունները նվազագույն չափով կատարելու մեջ իրենց ոչ կոմպետենտությունը թաքցնելու խղճուկ փորձ է»: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարարն Մուհամեդ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Mehr-ը:

Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան նամակ էին ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում եվրոպական երեք երկրները, որոնք միջուկային համաձայնություն են ստորագրել Իրանի հետ, հայտարարել են, որ բալիստիկ հրթիռների ոլորտում Իրանի գործունեությունը «անհամատեղելի է» ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւի հետ:

«Այդ եվրաեռյակը ցանկանում է գլոբալ վստահություն, նրանք կարող են սկսել ինքնիշխանության դրսեւորումից, ոչ թե ԱՄՆ-ի սպառնալիքների առաջ խոնարհվելուց»,-ընդգծել է Զարիֆը: