Միացյալ Նահանգները սատարում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերը: Այդ մասին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի Պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

Դիմելով ԵԱՀԿ անդամ երկրներին՝ նա նշել է, որ իրենց, որպես հանրույթի, անհրաժեշտ է լրացուցիչ ջանք գործադրել խաղաղություն հաստատելու ուղիները որոշելու ուղղությամբ Մոլդովայում, Վրաստանում եւ առհասարակ տարածաշրջանում:

Ռիքերն ընդգծել է, որ դեռեւս կյանքեր խլող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի խմբի ջանքերին աջակցելը համապատասխանում է այդ առաքելությանը: