ՀՀ տարածքում, դեկտեմբերի 5-ի ժամը 19:10-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է, իսկ բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատար ավոտմեքենաների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Արագածոտնի մարզի Մաստարայի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մերկասառույց է:

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում ձյուն է տեղում:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։