Լեհաստանի անվտանգության ազգային ծառայությունները կասեցրել են Եվրոպա 517 միլիոն դոլար արժողությամբ կոլումբիական կոկաինի մաքսանենգությունը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ դա թմրանյութերի մաքսանենգության ամենախոշոր սխեման է ժողովրդավար Լեհաստանի 30-ամյա պատմության մեջ:

Նա հայտնել է, որ պետական ոստիկանության աշխատակիցներն ու հարկային մարմինների ներկայացուցիչները կիրառել են նորագույն տեխնոլոգիաներ հետապնդելու եւ շուրջ երկու տոննա կոկաինի տեղափոխումը կանխարգելելու նպատակով:

Մորավեցկին նշել է, որ չորս կոլումբիացի, առնվազն երկու լեհ եւ մեկ իրանցի մասնակցել են նարկոթրաֆիքինգին:

Լեհաստանի անվտանգության ծառայության ղեկավար Մարիուշ Կամինսկին հայտարարել է, որ այդ ակցիան «փրկել է Եվրոպան կոկաինի հսկայական պատերազմից»: