Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ սենատոր Թեդ Քրուզը երրորդ անգամ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Սակայն Հյուսիսային Դակոտայի սենատոր Քեւին Քրամերն արգելափակել է բանաձեւը՝ հայտարարելով, որ անցանկալի է բանաձեւն այսօր ընդունել:

«Ես մտադիր եմ ելույթ ունենալ այստեղ այդ փաստաթղթով ամեն շաբաթ»,-խոստացել է Մենենդեսը: