Հարավային Կալիֆոռնիայի բնակչուհին առանց հետեւանքների մասին մտածելու կռվի է բռնկվել լեռնային առյուծի հետ իր շանը փրկելու համար, հաղորդում է AP-ը:

Նա հարվածել է գիշատչի մռութին եւ փորձել բացել ծնոտները փոքրիկ շնաուցերին փրկելու համար, որի վրա կենդանին հարձակվել էր կնոջ տան հետնամասից: Չնայած նրա փորձին՝ շանը փրկել չէր հաջողվել, իսկ ինքը՝ կինը, ստացել էր թերեւ մարմնական վնասվածք: Առյուծը փախուստի էր դիմել. կենդանու գտնվելու վայրը հայտնի չէ: