Միացյալ Նահանգները կարող են միջոցներ ձեռնարկել այն երկրների հետ առեւտրի շրջանակում, որոնք ՆԱՏՕ-ում բավարար ներդրում չեն ունենում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներ մոտենում են նպատակին ՆԱՏՕ-ում ՀՆԱ-ի 2 տոկոսը ներդնելու համար: «Բազմաթիվ երկրներ մոտ են եւ դառնում են ավելի մոտ: Իսկ մի քանիսը՝ ոչ, եւ մենք կարող ենք ձեռնարկել առեւտրի հետ կապված միջոցներ: Անարդար է, որ նրանք ստանում են ԱՄՆ-ի պաշտպանությունը եւ չեն ներդնում իրենց փողերը»,-ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը եւ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը բախվել են ՆԱՏՕ-ի ապագայի հարցով գագաթնաժողովից առաջ, որը նվիրված է արեւմտյան ռազմական միության 70-ամյա տարելիցը տոնելուն:

Կտրուկ մեկնաբանությունների ընթացքում, որոնք ընդգծում են տարաձայնությունները տրանսատլանտյան դաշինքում, Թրամփը պահանջել է, որ Եվրոպան վճարի ավելի շատ իր կոլեկտիվ պաշտպանության համար եւ զիջումներ անի առեւտրի ոլորտում՝ ԱՄՆ-ի շահերի շրջանակում:

Չնայած դրան՝ Թրամփն ասել է, որ իր հանդիպումները լավ են անցել եւ որ ՆԱՏՕ-ն գտնվում է շատ լավ վիճակում, իսկ մյուս երկրների հետ հարաբերություններն իսկապես արտակարգ են: