«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյան-ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան առճակատումը ոչ միայն եռանկյուն, այլեւ քառանկյուն է եւ պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ Նարեկ Զեյնալյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քավոր-սանիկ են, եւ այդպես էլ Անվտանգության խորհրդի անդամ չդարձած Միրզոյանը ցանկանում է ամեն գնով նախարար դարձնել յուր սանիկին, ինչի համար գործարկման մեջ է դրել «Իմ քայլի» կին-«բետեէռներին» (Քրիստինե Պողոսյան, Արփի Դավոյան, Լուլու):

Խաղի չորրորդ կողմն էլ Աննա Հակոբյանն է (Նիկոլի տիկին), որը մի շարք պրագմատիկ հարցերով «լիչնիյ ներպրիյազն» ունի Արսեն Թորոսյանի նկատմամբ: Պայքարի հմայքն այլ տեղ է. թե՛ խորհրդարանում առանց հենարան մնացած կառավարության անդամները, թե՛ բուն խորհրդարանի էլիտարները հասկացել են` իրենց շատ չի մնացել եւ «նախկինների» հետ բանակցային գործընթացների մեջ են` իշխանափոխության ժամանակ «երեսատեղի» հույսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում