Մինեսոտայում թռիչքից կարճ ժամանակ անց Black Hawk ուղղաթիռը կործանվել է: Զոհվել է ուղղաթիռում եղած Ազգային գվարդիայի 3 անդամ, հայտնել է նահանգապետ Թիմ Ուոլզը, փոխանցում է CBS News-ը:

Ուղղաթիռը հայտնաբերվել է Սենթ Կլուից 20 մղոն հարավ-արեւմուտք գտնվող Քիմբալլա ֆերմայից ոչ հեռու ծառերի մեջ խցանված:

UH-60 Black Hawk ուղղաթիռը փորձարարական թռիչք էր կատարում: Մինեսոտայի Ազգային գվարդիայից հայտնել են, որ ուղղաթիռի հետ կապը կորցրել են տեղական ժամանակով 2:05-ին: