Ճապոնիայում 71-ամյա տղամարդուն ձերբակալել են այն բանի համար, որ նա բողոքելու նպատակով ռեկորդային՝ 24 000 անգամ զանգել է հեռախոսային ընկերություն։

Ակիտոշի Օկամոտոն ձերբակալվել է անցյալ շաբաթ, քանի որ KDDI ընկերության հաճախորդների սպասարկման բաժինը ութ օրվա ընթացքում հեղեղել է անվճար հեռախոսազանգերով։ Նա պահանջել է, որ KDDI-ի աշխատակիցները գան իր մոտ եւ ներողություն խնդրեն պայմանագիրը խախտելու համար, հայտնում է AFP-ը։

Օկամոտոն հաճախորդների սպասարկման համարին հասարակական տաքսոֆոններից է զանգել։

Քննիչների խոսքերով՝ նա ձերբակալվել է «բիզնեսի վարմանը խարդախությամբ խոչընդոտելու» կասկածանքով։