Ինդոնեզիայում սումատրական վագրը սպանել է ֆերմերին։ Սա անհետացման եզրին կանգնած գիշատչի արդեն երկրորդ հարձակումն է մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում։

AFP-ը հայտնում է, որ հարձակումը դրդել է իշխանություններին հետ պահել բնակիչներին տեղի անտառներ գնալուց։

Ֆերմերի մարմինը գտել են հարազատները, որոնք անհանգստացել են, երբ նա չի վերադարձել տուն։ Մարմինը հայտնաբերած որոնող խումբը տեսել է մոտակայքում դարան մտած վագրին։

Անցյալ ամիս վագրը Սումատրայի նույն հատվածում հոշոտել էր մեկ այլ ֆերմերի եւ լրջորեն վնասել մի զբոսաշրջիկի։

Մարդու եւ կենդանու հակամարտություն հաճախ է լինում Հարավասիական ընդարձակ արշիպելագում, հատկապես այն շրջաններում, որտեղ արեւադարձային անտառների հատումը խաթարում է կենդանիների բնակության վայրերը եւ հանգեցնում մարդկանց հետ նրանց ավելի սերտ շփմանը։

Սումատրական վագրը անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակ է։ Համարվում է, որ նրանք վայրի բնության մեջ 400-ից էլ քիչ են մնացել։