2021թ․ երկրորդ կեսին Apple-ը առանց Lightning բնիկի «բարձրագույն» դասի iPhone կթողարկի, որը կապահովի «բացարձակ անլար» օգտագործում, կարծում է վերլուծաբան Մին Չի Կուոն, հայտնում է IXBT-ը։

Մին Չի Կուոն ակնկալում է, որ 2021թ․ սկզբին կթողարկվի առանց շրջանակի դիզայնով iPhone SE 2 Plus-ը՝ գերհանրահայտ iPhone SE-ի ժառանգորդը, սակայն առանց դեմքերը ճանաչելու Face ID համակարգի։ Դրա փոխարեն մենք միացնելու կոճակի վրա, որը տեղադրված կլինի կողքից, կտեսնենք մատնահետքերի Touch ID սքաներ։ Նախկինում JPMorgan-ի վերլուծաբանը հայտնել էր, որ Apple-ը որոշել է արմատական փոփոխություններ կատարել սմարթֆոնների արտադրության իր ռազմավարության մեջ, եւ կսկսի տարին երկու անգամ iPhone թողարկել, այլ ոչ թե միայն աշնանը։