Երկար տարիների ընթացքում ես ինձ չափազանց վիրավորված եմ զգացել, երբ որեւէ օլիգարխ օբյեկտ է բացել եւ ինչ է թե մշակութային կոլեկտիվներին հովանավորչական գումար է տվել, ստիպել է, որ գա քյաբաբանոցի բացմանը մասնակցի, մի հատ էլ դիֆերամբային հարցազրույցներ տա, որ այս քյաբաբանոցը աամենաբարձր երեւույթն է, որ մեր հարգելի բարերարն արել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր բյուջեն նաեւ դրանով է հեղափոխական, որ մեր մշակույթի գործիչներին այս վիրավորանքից ազատում է: Իհարկե, սա միջանկյալ լուծում է: Մենք պետք է նայենք միջազգային փորձը, որ մշակույթի ֆինանսավորման այլընտրանքային ձեւեր գտնենք»,-ասաց նա:

Իրականում մեր գործերը լավ են եւ այս ամենը ցույց է տալիս, որ մեր գործերն ավելի են լավանում»,-ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ մեկ շնչին ընկող ցուցանիշով Հայաստանը 2019-ին կարողացել է առաջ անցնել Վրաստանից. «Իսկ առավել կարեւոր է, որ 2020 թվականին այդ ցուցանիշով առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը, իսկ 2020 թվականին լինելու է առաջինը: Սա է տնտեսական հեղափոխության դրոշը»,-ասաց Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է: Ես կոչ եմ անում, որ ՀՀ քաղաքացիները, ընդհանրապես, հայությունը 2020 թվականին առավել հետեւողական գործի հետեւյալ  բանաձեւով. Ես սա մեջբերում եմ, որ յուրաքանչյուրը ինքն իր համար պետք է ասի, հանկարծ այլ մեկնաբանություն չտրվի, այդ բանաձեւը, որ առաջարկում եմ յուրաքանչյուրը որդեգրի ինքն իր համար եւ բնականաբար, ես էլ ինձ համար պետք է որդեգրեմ՝ հետեւյալն է. «Հայաստանի Հանրապետության եւ եւ Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ»,,-ընդգծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ամենակարեւորը համարեց այն, որ Կառավարության գործերը լավ են: «Այս ամենը ցույց է տալիս, որ մեր գործերն ավելի են լավանում»,- ասաց նա եւ առաջարկեց բանաձեւ որդեգրել, որ «ՀՀ եւ Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ»: