Երեւանի ավագանու արտահերթ նիստին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը եկել էր իր նորածին երեխայի հետ: Նա կապել էր փոքրիկին իր կրծքին:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նիստը սկսեցուց առաջ ասաց. «Առանձնահատուկ բարեւում եմ ամենափոքրիկին, որ միացել է մեզ նիստի ժամանակ: Եկեք ծափահարենք բոլորս: Ահա, մանկաբույժն լ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը (Սերգեյ Սարգսյան)»:

Մի պահ ավագանու նիստում աշխուժություն տիրեց, ապա անցան օրակարգի միակ հարցի քննարկմանը: