2019 թվականի վերջին ինն ամիսներին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,5 տոկոս։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 6-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դա ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանի երկրների եւ անգամ ԵՏՄ անդամ երկրների շրջանում, եւ ընդհանրապես ամբողջ հետխորհրդային տարածքում։ «Արդյունաբերությունը գրանցել է 8,8 տոկոս աճ, ընդ որում՝ վերամշակող արդյունաբերության աճը կազմել է 9,3 տոկոս, շինարարական ոլորտում աճը կազմել է 4,5 տոկոս, սպասարկումների աճը՝ 15,1 տոկոս, ապրանքաշրջանառությունը՝ 8,9 տոկոս, արտահանումը՝ 7,2, աշխատավարձերի աճը՝ 5,9 տոկոս»,- նշել է Փաշինյանը։