ԱՄՆ ոստիկանությունը փորձարկում է ոչ մահացու զենք հանցագործներին բռնելու համար, որն ավելի խնայող է, քան տազերը։ Նորույթը հորինել են Արիզոնայի Wrap Technologies ընկերության ինժեներները։

BolaWrap 100-ը չափով նման է էլեկտրական ածելու եւ լիցքավորվում է մեկանգամյա քարթրիջով, որը պարունակում է 38 տրամաչափի փուչ փամփուշտ եւ 2,4 մետրանոց լար՝ մետաղական ակոսներով երկու ծայրերին, տեղեկացնում է HighTech+-ը՝ հղում կատարելով  New Atlas-ին։

Երբ կասկածյալը փորձում է թաքնվել պատահարի վայրից, իրեն վտանգավոր է պահում իր եւ շրջապատի համար, ոստիկանության սպան կարող է կրակել նրա վրա BolaWrap-ից ձեռքին կամ ոտքին։ Նշանառությանն օգնում են երկու լազերային նշանառուները։

Ձգանը քաշելիս արձակվում է լիցք՝ 150 մետր/վայրկյան արագությամբ, 7,6 մետր հեռավորության վրա։ Լարը փաթաթվում է զոհի վերջույթներին մեկից երեք անգամ։ Արդյունքում՝ կասկածյալը կամ ընկնում է՝ չկարողանալով քայլ անել, կամ չի կարողանում շարժել ձեռքերը, եւ սպաները կարող են կալանավորել կարգախախտին՝ ոչ մեկի առողջությանը վնաս չհասցնելով։

Նոր քարթրիջի լիցքը 3-8 րոպե է տեւում։

Հունվարին Լոս Անջելեսի ոստիկանությունը մտադրվել էր սարքը բաժանել պարեկող սպաներին փորձաշրջանով, բայց նախաձեռնությունը բախվեց ազգային փոքրամասնությունների պաշտպանների դիմակայությանը։ Այնուամենայնիվ, Wrap Technologies-ի խոսքով՝ ԱՄՆ ավելի քան հարյուր գործակալություն արդեն ունի այս «բոլոնետից»։