Իրանի արեւմտյան նահանգում պսակադրության դահլիճում գազի պայթյունի հետեւանքով 11 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը վիրավորվել, փոխանցում է Tasnim-ը:

Իրանի շտապ օգնության ծառայության ներկայացուցիչ Մոջթաբա Հալեդին հայտարարել է, որ Սաքես քաղաքում գազային տաքացուցիչի պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի տեղական ժամանակով 21:30-ին:

«Ցավոք, 11 մարդ զոհվել է եւ 42-ը վիրավորվել»,- ասել է Հալեդին՝ հավելելով, որ վիրավորներին տեղափոխել են մոտակա բժշկական կենտրոններ:

Քուրդիստան նահանգի գեներալ-նահանգապետ Բահման Մորադնյան ողբերգական պատահարից հետո հայտարարել է հանրային սգի օր: