ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կազմել է 478.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.47 դրամ (աճել է 0.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 627.41 դրամ (նվազել է 0.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.50 դրամ (աճել է 0.01 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 259.28 դրամ, ոսկի՝  22,683.9 դրամ, պլատին՝ 13,663.06 դրամ: