Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունները, որոնք վերաբերում են ՌԴ Ընտրական օրենսգիրքը խախտող արտասահմանյան ԶԼՄ-ներին միլիոնավոր տուգանքների ենթարկելուն, գարնանային նստաշրջանի ժամանակ կքննարկվեն Պետդումայի կողմից։ Օրենսդրական նախագիծն ընդունելու դեպքում Google-ը, Facebook-ը եւ Youtube-ը նույնպես կենթարկվեն վարչական պատասխանատվության, եթե խախտումներ կատարեն, հայտարարել է նախաձեռնության հեղինակ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի տեղակալ Ադալբի Իխագոշեւը։

Իխագոշեւն «Ինտեֆաքսին» հայտնել է, որ «Եդինայա Ռոսիա»-ի փորձագիտական խորհուրդը հավանություն է տվել օրենսդրական նախագծին։ Նրա խոսքերով՝ «այժմ անհրաժեշտ է կառավարության արձագանքը, եւ արդեն, հավանաբար», գարնանանյին նստաշրջանում օրենսդրական նախագիծը կդրվի Պետդումայի քննարկմանը»։

Նա ասել է, որ փոփոխությունները հավանության արժանանալու դեպքում կգործեն ոչ միայն արտասահմանյան ԶԼՄ-ների, այլեւ տեղեկատվական այնպիսի հսկաների հանդեպ, ինչպիսին են Google-ը, Facebook-ը եւ Youtub-ը, եթե նրանք խախտեն օրենսդրությունը։

Օրենսդրական նախագծում նշվում է, որ արտասահմանյան ԶԼՄ-ների հանդեպ կարող են կիրառվել նրանց «նախորդ օրացուցային տարվա շրջանառության մինչեւ 4 տոկոսի չափով տուգանքներ»։