«Հայաստան» համահայկական հիմնադրամին 40 միլիոն եմ փոխանցել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր մեկ այլ գործով դատական նիստից առաջ՝ դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ինչո՞ւ հիմնադրամին գումար չի փոխանցել։

«Ո՞վ է ասել, թե չեմ վճարել։ Գլխավոր գործընկերն էլ ես եմ եղել. 40 միլիոն փոխանցել եմ։ Եվ ես Հայաստանում՝ խոշոր վճարողների օգնության՝ 4-րդ տեղն եմ։ Այդ հիմնադրամը մեր լավագույն հիմնադրամներից մեկն է, եւ պետք է ազգովի օգնենք»,- ասաց Բեգլարյանը։

Նշենք, որ «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակված գումարը 9.8 մլն դոլար է կազմել, որը 2006 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է եղել։