Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը Բիշքեկի Սվերդլովսկյան դատարանի որոշմամբ ուրբաթ դատապարտվել է 15 տարի ազատազրկման։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են դատարանի գրասենյակում։

«Իսակովը մեղավոր է ճանաչվել հանցագործություն կատարելու մեջ եւ զրկվել է բոլոր պետական շքանշաններից»,- ասել է գրասենյակի աշխատակիցը։