Առնվազն եկու մարդ զոհվել է հրաձգության հետեւանքով, որը ուրբաթ բացել է անհայտ անձը ԱՄՆ ՌԾՈւ Փենսակոլի ավիաբազայում (Ֆլորիդայի նահանգ)։ Այս մասին տեղեկացվում է ԱՄՆ ՌԾՈւ Թվիթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարությունում նաեւ ընդգծվում է, որ հրաձիգը մեռած է։ Associated Press գործակալությունը ավելի վաղ տեղեկացրել էր այն մասին, որ հրաձգության հետեւանքով կարող էր տուժած լինել մոտ 10 մարդ։

Ավելի վաղ  ավիաբազայի ֆեյսբուքյան էջում տեղեկացվել էր, որ «ավիաբազայի երկու մուտքն էլ այս պահին փակ է հրաձգության տեղեկության պատճառով»։ NBC հեռուստաընկերության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտ 06.30-ին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Ռիդը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետեւում է իրավիճակի զարգացմանը ավիաբազայում։ Համաձայն տեղեկատվության, որը տեղադրված է ավիաբազայի պաշտոնական կայքում, այնտեղ ծառայում է մոտ 16 հազար զինվորական, 7,4 հազար քաղաքացիական անձինք աշխատում են նրա տարածքում։

Չորեքշաբթի հրաձգության հետ կապված միջադեպ էր տեղի ունեցել ԱՄՆ ՌԾՈւ Փերլ Հարբորի բազայի տարածքում, Հոնոլուլու քաղաքից ոչ հեռու (Հավայներ)։ Այն ժամանակ տուժել էր երեք մարդ, որոնցից երկուսը մահացել է։ Կրակ բացած զինծառայողը ինքնասպան է եղել։